ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր՝ Զարեհ Էլոյանի «Eloyan Architects» ընկերությունում: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասացին ոստիկանությունից։

«Հրապարակումների հիման վրա ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Վերջերս հրաժարական տված Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանը 2012 թ․ եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects»-ն նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Պետրոսյանը նշել էր, որ «Eloyan Architects»-ը ներգրավված է մի շարք այլ նախագծերում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հարցազրույցներում մեկում ասել է, թե որքանով տեղյակ է, Էլոյանը պատրաստվում է Պետրոսյանի հայտարարությունների հետ կապված դիմել դատարան: