Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Վանեցյանը և ՀՖՖ գործկոմի անդամները: «Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,-ասել է Վանեցյանը:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,-ասել է Ռուբինյանը:
Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ: