19:27
Լոս Անջելեսի երկնքում այրվող Boeing 777-ը հայտնվել Է տեսանյութում

Համացանցում հայտնվել Է Philippine Airlines ավիաընկերության Boeing 777-ինքնաթիռի տեսագրությունը, որը բռնկել Է Լոս Անջելեսից մեկնելուց հետո:

Twitter-ի օգտատերերից մեկի կողմից հրապարակված կադրերում երեւում Է՝ ինչպես են թռչող օդանավի շաժիչից ելնում կրակի լեզուները: Ինքնաթիռն ուղեւորվում Էր Մանիլա, դրանում գտնվում Էր 347 ուղեւոր, ոչ ոք չի տուժել:

Թռիչքից մոտավորապես մեկ ժամ անց օդանավը բարեհաջող վայրԷջք Է կատարել մեկնման օդանավակայանում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ շարժիչի բռնկումը տեղի Է ունեցել մեխանիկական անսարքության պատճառով, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

Big Red@andrewblakeames
 
 

Is a plane suppose to spew flames? @AmericanAir @flyLAXairport

 
74 people are talking about this
 

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս