Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեսպանության դիվանագետներն այսօր եղել են Վերին Լարսում։
Դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։
Հիշեցնենք՝ Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ մեկնող ավտոբուսում թմրամիջոց են հայտնաբերել։ Ձերբակալվել է երեք անձ՝ վարորդն ու 2 ուղևոր: Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվել են։
«Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»,- գրված է դեսպանությա պաշտոնական էջում։