Աշնանը ադրբեջանական Վանդամ գյուղում տեղադրվել է Ժան-Կլոդ Վան Դամի բնական մեծությամբ հուշարձանը: Անունը պարզապես համընկել է դերասանի անվան հետ:
Վանդամում շպագատ նստած Վան Դամի հուշարձանը հայտնվել է աշնանը: Հուշարձանի գաղափարի հեղինակը Շաքիր Էմինբեյլին է, իսկ այն կյանքի է կոչել տեղի քանդակագործ Ազադ Ալիևը, հաղորդում է BBC-ին: Իրականում, գյուղի անունը ադրբեջանարենի տեղի բարբառից թարգմանաբար նշանակում է «մոխրե տանիք», բայց դա չի կանգնեցրել ոչ հեղինակին, ոչ էլ բազմաթիվ երկրպագուներին, որոնք սիրում են մարտական դիրքով լուսանկարվել գյուղի մուտքի մոտ:
Դերասանի Facebook-ի պաշտոնական էջում համապատասխան լուսանկար է հայտնվել: Ադրբեջանում Վան Դամն այնքան սիրված է, որ երբ վեց տարի առաջ դերասանը նկարահանվել էր Volvo-ի գովազդում՝ շպագատ իջած երկու բեռնատարների միջև, այդ հնարքը կրկնել էին Ադրբեջանում: Ճիշտ է, երիտասարդը դրա համար օգտագործել էր երկու արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Ադրբեջանում կա նաև այդ հնարքի կսատարման ժիգուլիներով տարբերակը:
Ժան-Կլոդ Վան Դամն ամենամեծ հռչակն ունեցավ 90-ականներին, այն բանից հետո, երբ նկարահանեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Արյունոտ սպորտ», «Քիքբռնցքամարտիկը», «Կրկնակի հարված», «Ունիվերսալ զինվորը», «Դժվար թիրախ» և այլն: Ընդհանուր առմամբ, ամերիկացի դերասանը նկարահանցվել է ավելի քան 50 ֆիլմերում: Ըստ Շաքիր Էմինբեյլիի, հուշարձանը դեռ հասանելի չէ. դրա պաշտոնական բացումը տեղի կունենա երկու շաբաթից: