Հայաստանի քաղաքացի մի քանի երիտասարդներ իրենց հանգիստն են անցկացրել ՌԴ Դուբնա քաղաքի «Լիմոնադ» գիշերային ակումբում։

Ինչպես տեղեկացնում է Infoteka 24-ը, երիտասարդները հանդիպել են իրենց ծանոթներին, որոնց թվում է եղել նաև քաղաքի բնակիչ, ոմն Սերգեյ Շ.-ն (կասկածյալի տվյալները ճշտվում են): Վերջինս նախկինում խնդիրներ է ունեցել Գյումրի քաղաքում ծնված Երեմ Գևորգյանի շրջապատի ընկերների հետ։ Ավելի ուշ արդեն, երբ Երեմն ու իր զարմիկը ծխելիս են եղել հաստատության մուտքի առջև, տվյալ անձը հարձակում է գործել նրանց վրա: Հարվածի հետևանքով Երեմն ընկել է և կյանքի հետ անհամատեղելի գլխի վնասվածք ստացել, իսկ նրա զարմիկը՝ միջին ծանրության վնասվածք:

Նախնական տվյալներով՝ իրավապահները ձերբակալել են կասկածյալին, սակայն տուժած կողմի հարազատները մտավախություն ունեն, որ նրան կարող են ազատ արձակել, քանի որ վերջինս ավելի վաղ աշխատել է ՆԳՆ կառույցներում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկովյան Դուբնայի գիշերային ակումբներից մեկում սպանվել է Հայաստանի քաղաքացի` Գյումրու բնակիչ։