«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանն Ուսանողների միջազգային օրն այցելել է Վայոց Ձորի մարզ, տոնի առթիվ շնորհավորել մարզի՝ բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող ուսանողներին: Ռոզա Ծառուկյանը երիտասարդներին փոխանցել է Գագիկ Ծառուկյանի բարեմաղթանքները և նրանց հանձնել բարեգործական հիմնադրամի պատրաստած խրախուսական պարգևները: Մարզային այցելության շրջանակում ընտրվել են նաև ԲՀԿ Եղեգնաձորի տարածքային կառույցի ղեկավար և մարզային կանանց խորհրդի նախագահ: Ռոզա Ծառուկյանը նաև անդամատոմսեր է հանձնել կուսակցության շարքերը համալրելու ցանկություն հայտնած քաղաքացիներին: