ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 26-ին Քաշաթաղի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ ժամը 13:35-ին սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Քաշաթաղի շրջանի բնակչուհի, 1957թ. ծնված Ս. Ա.-ն, ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ,1994թ. ծնված Կ. Մ.-ն, ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Զ. Կ.-ն և Շահումյանի շրջանի բնակչուհի, 1993թ. ծնված Ա. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նոյեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հավի միս ուտելու հետևանքով:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: