Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ կտրուկ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով հայտարարել էր ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին:
«Չգիտեմ ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան ինչ նշանակություն ունի, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է շատ կարևոր երկիր: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու սկզբից քո ուղեղը ստուգիր, որովհետև այդպիսի հայտարարությունները վայել են այնպիսի մարդկանց, որոնց ուղեղը քո ուղեղի նման մահացած է»,- հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է, իսկ Մակրոնն ահաբեկչության դեմ պայքարի փորձ չունի, դրա համար էլ «դեղին բաճկոնները օկուպացրել են նրա երկիրը»: