Որակյալ երաժշտության, ակտիվ հանգստի, համեղ սննդի սիրահարները սեմպտեմբերից հնարավորություն ունեն համատեղել այդ ամենը մեկ ժամանցի վայրում՝ վերաբացված New Yans-ում։ Նորություններով մեզ հետ կիսվել է New Yans-ի գեղարվեստական տնօրեն Արթուր Սարգսյանը:

Տեսանելի փոփոխություններից բացի, ինչպիսին է՝ ժամանցի վայրի անունը, էական փոփոխություններ կան նաև մատուցվող երաժշտության հարցում՝ նոր բենդ, նոր անուններ, նոր երգիչներ․ «Մենք մատուցում ենք բացառապես որակյալ երաժշտություն․ փորձում ենք այնպես անել, որ բավարարենք բոլոր ոճերի սիրահարների ցանկություններն էլ՝ հնչում է բազմատեսակ երաժշտություն՝ արտասահմանյան, ջազ, ռոք, փոփ, ժողովրդական էստրադա։ Փորձում ենք մեր լսարանում ներգրավել բոլորին. բենդը տեղում է ամեն օր»,-մեզ հետ զրույցում պատմում է Արթուրը։

 

 

 

 

 

 

 

 

Վերջինիս խոսքով՝ չնայած գոհացնող պատկերին, այս պահին էլ ակտիվ աշխատանքներ են տարվում երաժշտության որակն էլ ավելի կատարելագործելու համար՝ փորձեր, էքսպերիմենտներ․ «Չենք բավարարվում նրանով, ինչ այս պահին կա. անդադար փորձեր են արվում, շտկումներ։ Ընթացքում նոր երգիչների ենք փորձում, ուզում ենք նոր անուններ ներգրավել, քանի որ իրենց կողմից էլ հետաքրքրությունն ու համագործակցելու ցանկությունը մեծ է»,– մանրամասնում է Արթուրը։

Երևանում եղած ամենամեծ ակումբներից մեկը՝ New Yans-ը աչքի է ընկնում նաև հարմարավետությամբ ու մատչելի գներով։ Վստահեցնում են՝ արվում է ամեն ինչ, որպեսզի հաճախորդն իր ժամանցը լիարժեք անցկացնի։ Անձնակազմն իր համար պարտադիր պայման է սահմանել՝ լավ երաժշտություն, հաճելի մթնոլորտ ու համեղ խոհանոց․ «Վստահեք Ձեր ժամանցը մեզ և New Yans-ի ձեռագիրն անմիջապես կզգաք։ Յուրքանչյուր ժամանցի կենտրոնի համար այցեքարտ է հագեցած, հետաքրքիր ծրագիրը, ինչը մենք ապահովում ենք»,-ամփոփում է Արթուրը։