Երևանի Օղակաձև այգում ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը. «Այս պահին Շահեն Հարությունյանը ոստիկանության Կենտրոնական բաժնում է, հրավիրվել է՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Գրիբոյեդովի արձանը ներկելու մասին լուսանկարներ: