են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը' «Իմ քայլ»-ից, 46-ը' ԲՀԿ-ից, 115-ը' «Լուսավոր Հայաստան»-ից:
Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 հազ. դրամ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է: «Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկներից միայն 2-ն են ընդունվել: Բայց, օրինակ, նրա և Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկները, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք են ստացել: 3-ական առաջարկություն են ներկայացրել նաև Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք ևս մերժվել են: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը»,-գրում է թերթը: