Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակել է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը, որը հիմնված է 1998թ.-ին թողարկված համանուն մուլտֆիլմի վրա։ Տեսանյութը, սակայն, վշտացրել է սոցիալական ցանցի օգտատերերին, քանի որ նրանք չեն տեսել սիրելի իրենց կողմից սիրված բազմաթիվ կերպարների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ֆիլմում չեն լինի երգեր, պարեր, Մուշու խոսող վիշապը, եւ հեղինակները, հավանաբար, չեն ներառի սիրային սյուժետային գիծը Մուլանի ու սպա Լի Շանգի միջեւ։

Ժապավենը կպատմի աղջկա մասին, որը պատերազմ է մեկնում հիվանդ հոր փոխարեն։ Այժմ Մուլանը պետք է բոլորին ապացուցի իր բնավորության ուժը եւ արժանանա մյուս մարտիկների հարգանքին։

 

Հիշեցնենք՝ «Մուլան» ֆիլմը կդառնա նույնանուն լիամետրաժ մուլտֆիլմի ռեմեյքը, որը թողարկվել է 1998թ.-ին։ Օրիգինալ նախագիծն, իր հերթին, հիմնված է Խուա Մուլանի մասին չինական միջնադարյան բալլադի վրա։