42-ամյա Մարիա Լաուրա Ֆերերիի վրա հարձակվել էին, ինչի հետևանքով նա հայտնվել էր կոմայի մեջ: Արգենտինուհին 30 օր մնացել է այդ վիճակում, մինչև որ հրաշք է տեղի ունեցել, գրում է Daily Mail-ը:

Սան Ֆրանցիսկոյի բժիշկները հույս չունեին, որ նա կարթնանա կոմայից, սակայն մի օր կնոջն են այցելել ամուսինն ու երկու երեխաները:

Դուստրը պառկել է կնոջ մոտ և սկսել է քաղցից լացել: Հանկարծ կինը արթնացել է, բարձրացել հագուստը և կերակրել դստերը:

Նշվում է, որ կնոջ վրա հարձակված կասկածյալը 23-ամյա տղամարդ է, ով արդեն ձերբակալվել է: Հետաքննությունը դեռ շարունակվում է: