Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերից ոմանք հայտարարում են, որ նկատի ունենալով Երևանի տեսակարար մեծ կշիռը Հայաստանի մասշտաբով, ընտրություններում հաղթանակը կնշանակի լուրջ հակակշիռներ ՀՀԿ մենաշնորհի դեմ:

ՀՀԿ մենաշնորհի դեմ պայքարը իր' այսպես ասած առանցքային կարգախոսն է դիտարկում Վարդան Օսկանյանը, հետևաբար' նաև ԲՀԿ-ն, որի ցուցակը գլխավորելու է Օսկանյանը: Խոշոր հաշվով, ԲՀԿ-ի հետ համագործակցող ուժերն էլ առաջնային են դիտարկում այդ մենաշնորհի խնդիրը: Սա հետաքրքրական գերակայություն է: Ի՞նչ է նշանակում կոտրել ՀՀԿ-ի մենաշնորհը: Նշանակում է' կիսել իշխանությունը, հետևաբար' նաև կիսել այդ իշխանության պտուղները:

Տեսականում հնարավոր է, որ իշխանության կիսվելու դեպքում կառաջանան հակակշիռներ, որոնք կբերեն փոխադարձ զիջումների, վերահսկողության և կստեղծեն առաջընթաց: Սակայն դրանք խիստ տեսական պնդումներ են, քանի որ նախ' Հայաստանում մի անգամ արդեն իսկ եղել է, այսպես կոչված, տարբեր ուժերի իշխանություն: Ընդ որում' մեկ անգամ չէ, այլ երկու անգամ, երբ մի դեպքում ՕԵԿ-ն էր կոալիցիոն եռյակի մեջ, մյուս դեպքում' ԲՀԿ-ն: Երկու դեպքում էլ արդյունքը պետության և հասարակության համար գոհացուցիչ չէր, քանի որ որևէ հակակշիռների և փոխադարձ վերահսկողության մեխանիզմ չաշխատեց հօգուտ հասարակության, և պետության ռեսուրսները պարզապես բաշխվեցին այդ ուժերի միջև: Այսինքն' վերահսկողությունն աշխատեց զուտ կուսակցական շահերի համար:

Փոխվե՞լ են այդ ուժերը: Այսինքն' ԲՀԿ-ն, օրինակ, եթե վերցնի իշխանության մի մասը, այս անգամ այն լռելյայն կկիսի՞ ՀՀԿ-ի հետ, թե՞ կսկսի իսկապես վերահսկել ՀՀԿ-ին և պահանջել, որ Հանրապետականն իշխանությունը կիսի հասարակության հետ, ծառայի հասարակությանը: Տեսականում հնարավոր է, բայց գործնականում այդ հեռանկարը խիստ կասկածելի է' այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն չի ընդունում նախկինում ՀՀԿ-ի հետ հանցակցությունն ընդդեմ պետության և հասարակության, հետևաբար' չկա որևէ երաշխիք, որ նույն բանը չի անի իշխանության նոր լծակների դեպքում:

Այսինքն' ՀՀԿ մենաշնորհի խնդիրը կեղծ, արհեստական խնդիր է, որն իրականում շեղում է երկրի գլխավոր խնդրից՝ օրինականություն և իրավականություն: Մենաշնորհի վերացումը,- խոսքը քաղաքական մենաշնորհի մասին է,- ամենևին չի ենթադրում իրավիճակի օրինականացում և ոչ էլ նույնիսկ ճանապարհ դեպի օրինականություն: Վերջին հաշվով, մենաշնորհի վերացումը կարող է լինել նաև, այսպես ասած, օրինականության դեմ համակարգային գործարքի արդյունք: Եվ եթե մասնակիցների շրջանակը շարունակում է լինել նույնը, իսկ մասնակիցներն էլ շարունակում են սեփական անցյալը, ներկան ու ապագան, ներսը և դուրսը մատուցել որպես մաքրության և անսխալականության տաճար, ապա մեծանում է հենց գործարքի հավանականությունը, քանի որ պատմությունն ունի կրկնվելու հավանականություն, իսկ չկայացած պետության և քաղաքական համակարգի պատմությունը՝ ակնթարթային կրկնությունների, քանի դեռ չկա օրենքի, սահմանադրության, իրավականության առանցքային շեշտադրում: Այստեղ է երկրորդ պարագան, որը տեսական է դարձնում Երևանի ավագանու ընտրությունների միջոցով ՀՀԿ մենաշնորհի վերացման լուսավոր հեռանկարը:

Բանն այն է, որ Երևանը ՏԻՄ համայնք է, այսինքն' սահմանադրորեն ունի կառավարման լրիվ այլ լիազորություններ: Հետևաբար' չկան ՀՀԿ մենաշնորհը էապես, առարկայորեն հակակշռելու իրավական մեխանիզմներ: Բայց կա, իհարկե, քաղաքական հզոր գործոն՝ մեկուկես միլիոն բնակչություն ունեցող քաղաք, որը Հայաստանի կեսն է: Սակայն այստեղ էլ հարց է առաջանում, թե այդ քվեի քաղաքական ուժն իրավական ի՞նչ մեխանիզմների է հանգելու: Պահանջելո՞ւ են նախագահի հրաժարական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամ վարչապետի պաշտոն: Այդ մասին հստակ չեն արտահայտվում: Մինչդեռ առանց այս ամենի, իհարկե, դժվար է խոսել մենաշնորհի վերացման և նոր իրավիճակում հանրային շահերի պաշտպանվածության մասին: Իսկ առանց դրա, կարող ենք արձանագրել, որ տեղի է ունենում հանրային գիտակցության մանիպուլյացիայի փորձ՝ կրկին զուտ կուսակցական շահերից ելնելով, որովհետև հակառակ պարագայում քաղաքական ուժերը հանրության հետ պետք է լինեն առավելագույնը բաց և ներկայացնեն նպատակները' ակնկալելով աջակցություն դրանց իրականացման համար: Առավել ևս, որ տվյալ պարագայում հանրային քվեն էական հանգամանք է, այլապես ՀՀԿ-ն խնդիրը արդյունավետ կերպով տեղափոխում է կենցաղային ոլորտ, ինչպես 2009 թվականին:

Այս տեսանկյունից, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերից ոմանք հայտարարում են, որ նկատի ունենալով Երևանի տեսակարար մեծ կշիռը Հայաստանի մասշտաբով, ընտրություններում հաղթանակը կնշանակի լուրջ հակակշիռներ ՀՀԿ մենաշնորհի դեմ:

Այս տեսանկյունից, ՀՀԿ-ն, իհարկե, առավել պրակտիկ է, և ինչքան էլ այդ պրակտիկան արատավոր է հանրային տեսանկյունից, տվյալ դեպքում' Երևանի կառավարման, այնուհանդերձ արդյունավետ է մրցակիցների հավակնությունները չեզոքացնելու տեսանկյունից, որովհետև պրակտիկ արատի դեմ տեսական առաջադիմությունը կամ լավագույն մղումները այլևս Հայաստանում չեն կարող հանդիսանալ պայքարի արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է պրակտիկ առաջադիմություն, որ գոնե ժամանակի ընթացքում տա պրակտիկ էֆեկտ: Իսկ ՀՀԿ-ի մենաշնորհին սպառնացող ուժերի համար պրակտիկ առաջադիմությունն աքիլլեսյան գարշապար է, և դա է պատճառը, որ նրանց սպառնալիքների ներքո ոչ թե պետությունն է բարգավաճում, այլ ՀՀԿ-ի մենաշնորհները:

-ն, իհարկե, առավել պրակտիկ է, և ինչքան էլ այդ պրակտիկան արատավոր է հանրային տեսանկյունից, տվյալ դեպքում' Երևանի կառավարման, այնուհանդերձ արդյունավետ է մրցակիցների հավակնությունները չեզոքացնելու տեսանկյունից, որովհետև պրակտիկ արատի դեմ տեսական առաջադիմությունը կամ լավագույն մղումները այլևս Հայաստանում չեն կարող հանդիսանալ պայքարի արդյունավետ միջոց: Անհրաժեշտ է պրակտիկ առաջադիմություն, որ գոնե ժամանակի ընթացքում տա պրակտիկ էֆեկտ: Իսկ ՀՀԿ-ի մենաշնորհին սպառնացող ուժերի համար պրակտիկ առաջադիմությունն աքիլլեսյան գարշապար է, և դա է պատճառը, որ նրանց սպառնալիքների ներքո ոչ թե պետությունն է բարգավաճում, այլ ՀՀԿ-ի մենաշնորհները: