Դամասկոսի համալսարանի ղեկավարությունն ուսանողներին արգելել է դասի հաճախել «ոչ պատշաճ» հագուստով, այդ թվում շորտերով և արաբական ավանդական հանդերձանքներով:

«Համալսարանի անվտանգության աշխատակիցներին ուղղված պահանջը. ներս չթողնել Դամասկոսի համալսարանի ուսանողին ոչ հարիր հագուստով ուսանողներին, այն է՝ նիկաբով, շորտերով, գալաբայով, սպորտային և նմանատիպ այլ հագուստով»,- ասվում է Sham FM ռադիոկայանի կողմից հրապարակված շրջաբերականում, որը ստորագրվել է համալսարանի ռեկտոր Մուհամադ Կաբակիբիի կողմից: