Երևանի կենտրոնում՝ Պրոսպեկտի Փակ շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումը վերածվել է աղբավայրի։ Դեռևս ամիսներ առաջ այստեղ գտնվող առևտրային տաղավարները ապամոնտաժվեցին՝ հույս ներշնչելով, թե այն վերջապես կվերածվի մաքուր, հարմարավետ ու լուսավոր գետնանցումի:

Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանից պարզաբանում էին, թե տարածքի հետ կապված եղել էր դատական վեճ, տնտեսվարողը քաղաքապետարանին չէր վճարել վարձակալության գումարը:

Տաղավարները հեռացված են, առևտրականները տեղափոխվել են կամ էլ հարմարավետ տեղավորվել փողոցում, իսկ գետնանցումն օր օրի վերածվում է մութ, փնթի ու անապահով տարածքի:

Դե ինչ, մեզ մնում է միայն հիշեցնել՝ պարո՛ն Մարության, լավ չեք աշխատում, գոնե մաքուր պահեք քաղաքի կենտրոնը: