ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,-նշել է նա։