Ռուս շոումեն Ստաս Բարեցկին որոշել է ԴՆԹ թեստի միջոցով ապացուցել, որ շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի հայրն է: Այս մասին հայտնում է Լայֆը:

Ըստ շոումենի՝  Գրետան մանուկ հասակում որդեգրվել է: Նա պնդում է, որ նրա իրական հայրը և մայրն ինքն ու իր նախկին սիրեցյալն են, ով, Բարեցկու խոսքերով, նախկինում թեթև վարքի կին է եղել։

«Ես Պիտերում մի աղջկա հետ էի ընկերություն անում, ով աշխատում էր հյուրանոցներում: Նա ինձ դուր էր գալիս... բայց շուտով ինձ լքեց և այլ տղամարդու հետ մեկնեց Շվեյցարիա: Նա այնտեղ երեխա է լույս աշխարհ բերել և տվել խնամակալներին, ովքեր էլ երեխային իրենց ազգանունն են տվել: Նա դրա մասին ինձ հաճախ էր ասում և ես միշտ գոռում էի՝ «Հիմար, հիմար...»»,- նշել է Բարեցկին:

Տղամարդը նաև նշում է, որ կինը երեխային անվանել է Գրետա, և ինքը հավատում է նրա խոսքերին:

 

Բարեցկին նաև պնդում է, որ Թունբերգը նման է իրեն և իր իրական մորը: