Սանկտ Պետերբուրգում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ժամանակ, որպես նախագահող երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց անցնել փաստաթղթերը ստորագրելուն, սակայն հիշեց, որ դեռ խոսք չի տվել Վլադիմիր Պուտինին:
Երբ Փաշինյանը փորձեց ուղղել սխալը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց՝ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Ոչ, շնորհակալ եմ»,-ասաց նա: