«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր «Ազատության» եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանին նվիրատվություններին՝ աղմկահարույց «ԿամԱԶ»-ների դեպքին:
«Ինչպե՞ս է ստացվել, որ բոլոր նրանք, ովքեր այդ նվիրատվությունները կատարել են, այս կամ այն կերպ քաղաքապետարանի պաշտոնական լիազորությունների հետ առնչություն են ունեցել: Ինչո՞ւ չեն ցույց տալիս մի կազմակերպության, ով գոնե 10 միլիոն դրամ և ավելի ծավալի նվիրատվություն է արել և որևէ շահ չի հետապնդել և որևէ առնչություն քաղաքապետարանի հետ չի ունեցել», - նշել է նա՝ հավելելով, որ ինքը կարող է մատնանշել իրավապահներին տարբեր անուններ, որոնց նվիրատվությունների մեջ ինքը երկկողմանի շահ է տեսնում:
Եթերի ընթացքում Խաժակյանը նշել է, որ ավագանիների թիվը շատ է, որը, սակայն, պայմանավորված է նրանով, որ այն հասարակական հիմունքով է: Նրա խոսքով՝ իրենք բազմիցս առաջարկել են Երևանի ՏԻՄ օրենքը բարեփոխել, որը, սակայն, հասնելով ԱԺ, մերժվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից. «Հիմա, երբ մեզ պարոն Մարությանն ասում է՝ ասեք, ոնց եք ուզում, օրենքը փոխենք: Ժողովուրդ ջան, մենք ասում ենք դրանք, բայց երբ դա գնում է ԱԺ, ձեր համանուն ուժը՝ «Իմ քայլը», մերժում է այն: Տպավորություն է, որ Հայկ Մարությանն էլ հարմարվել է Տարոն Մարգարյանի կոստյումին, որովհետև կոմֆորտ է էդպես կառավարելը, գլխացավանք չկա, ամեն ինչ քո միանձնյա կարգավորման տակ է»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: