ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնի է դարձել, թե ինչ պատճառաբանություններ է ներկայացրել ոստիկանությունում վթարից հետո տաքսու վարորդին ծեծի ենթարկած «Բրաբուսի» վարորդը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս պարզաբանել է, որ դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով, մտքերի մեջ ընկած վարելով՝ խփել է տաքսու վարորդի մեքենային և, երբ իջել է տեսնի՝ ինչ խնդիր է առաջացել, տաքսիստը սկսել է հայհոյել՝ հիշատակելով իր մորը։
Հուսանք՝ ոստիկանությունը կպարզի, թե որքանով է վերջինիս կողմից ներկայացրած պատճառաբանությունը համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ երեկ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես 1 Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, որից հետո իջնում է իր մեքենայից ու սկսում հարվածներ հասցնել վարորդին։ «Բրաբուսի» համարանիշը՝ 010 DO 10, ըստ տեղեկությունների, հաշվառված է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում գրանցված «Էդեմ –Հաուս» ՍՊԸ-ի հաշվեկշռում: