ԱՄՆ կառավարական կայքերից մեկը' Դաշնային գրադարանային ծրագրի տվյալների կայքը, կոտրվել է «իրանցի հաքերների կողմից», հայտնում է BNO News-ը:
Ավելի վաղ, Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանի կողմից հնարավոր կիբերհարձակումներով: Կոտրված կայքում հայտնվել է «իրանցի հաքերներ» գրությամբ նյութեր, այդ թվում, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ու Իրանի դրոշի լուսանկարները։