ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել. ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 6 անձ․ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է ստացել:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։
Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք գտնվում են բժշկական անձնակազմի հսկողության ներքո:
Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում: Նշված անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»: