Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է. ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը.
«Անդրադառնալով «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է. ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին` հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունը, այո, վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ:
Իսկ հիմա խոսենք փաստերով`
Ապատեղեկատվություն 1. Քաղցկեղի ախտորոշումն ու բուժումը կազմակերպվում է պետության հաշվին:
Պարզվեց, որ պետության տրամադրած միջոցները բավարար չեն քաղցկեղով հիվանդներին լիարժեք սպասարկելու համար, ինչի արդյունքում հիվանդներն այսօր էլ ապավինում են սեփական գրպանին ու մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանից, Թուրքիայից ու Վրաստանից ներկրված դեղերին:
Պատասխան. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականի հունվարի 23-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն է անվճար և իրականացվում պետական պատվերով և ոչ թե «ախտորոշումն ու բուժումը»: Միաժամանակ, տարվա կեսից ճառագայթային բուժումը ևս իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: Հղումը` https://www.armtimes.com/hy/article/152983,