ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ' բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ' Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Շինարարական աշխատանքները շարունակելու նպատակով շինարարությունն իրականացնող անձը համաձայնության գալով տվյալ վարչական շրջանի պաշտոնատար անձի հետ' վերջինիս որպես կաշառք փոխանցել է տան շինարարությունը պատվիրած անձից այդ նպատակով ստացած 3000 ԱՄՆ դոլար, որից հետո անարգել վերսկսել է ապօրինի շինարարությունը և կառուցել բնակելի տունը:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ, կատարվում է նախաքննություն: