Տաշքենդում սպանվել է հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանը, տեղեկացնում է Podrobno.uz-ը՝ հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրին։

Զրուցակցի խոսքով՝ սպանությունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել հունվարի 14-ին, մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։

Նարիման Գրիգորյանը դիզայներ է եւ պարուսույց, տարվա բեկում (2015) եւ երեկոյան հագուստների լավագույն դիզայներ (2017) կոչումների մրցանակակիր։ Մասնակցել է միջազգային ցուցադրությունների եւ Fashion Week-երի, ինչպես նաեւ մրցույթների եւ փառատոների։ Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացված Art dress մրցույթի մրցանակակիր էր։

Ուներ բութիկների ցանց Տաշքենդում։ 2018-ին բացել էր «օթ կություր» հարսանեկան հագուստների եւ "bride by NG" սրահներ։