Այսօր՝ ժամը 18։00-ին, դատախազության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց՝ արտահերթ նիստ հրավիրելու պատճառը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն է։
Նշենք, որ երեկ մեզ հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կրկին վատացել է և նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։