Սա խայտառակություն էր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ -ական Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին:
Հարցին՝ արդյոք ինքնասպանություն է գործել Կուտոյանը, Աշոտյանը պատասխանեց, որ միայն քննությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել: Նա նշեց, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս կմասնակցի հոգեհանգստի արարողությանը։