Իռլանդիայի Տիպերերի նահանգի բնակիչ Մեթ Մըրֆին ամուսնացել է իր լավագույն ընկերոջ հետ, որպեսզի խուսափի ժառանգության հարկը վճարելուց: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

59-ամյա Մայքլ Օ՛Սալիվանը և 84-ամյա Մեթ Մըրֆին 30 տարվա ընկերներ են եղել և ամուսնացել են Դուբլինում, 2017 թվականին: Այդ կերպ նրանք ցանկանում էին խուսափել 50 հազար ֆունտ ժառանգության հարկից:

2019 թվականի դեկտեմբերի 22-ին հետերոսեքսուալ տղամարդիկ նշել են իրենց ամուսնության երկրորդ տարին: Հունվարի 14-ին Մըրֆին մահացել է՝ ժառանգություն թողնելով իր ունեցվածքն ամուսին-ընկերոջը:

Օ՛Սալիվանը խորհուրդ է տալիս բոլորին հետևել իրենց օրինակին և խուսափել հարկային բեռից: Նա նշում է, որ դա հարմար է ֆերմերներին, եթե ցանկանում են իրենց ունեցվածքը կտակել իրենց ընկերներին և չվճարել ավելորդ հարկեր:

Տղամարդը նշել է, որ իրենց ամուսնությունը եղել է հանուն գործարքի, իսկ հետո «ի հատ է եկել սերը»: