Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաթաթա էր տալիս ՀՀԿ-ին՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ այս քաղաքական ուժի պառլամենտական ֆրակցիայում հանրությունը ճանաչում է 4-5 պատգամավորի և ինքը չի հասկանում, թե մնացածը ի՞նչ են անում ԱԺ-ում, ՀՀԿ ֆրակցիան էլ հաճախ անվանում էր լռակյացների, պարապների և կոճակ սեղմողների ֆրակցիա: Հայաստանում հեղափոխությունից հետո նոր խորհրդարան է ձևավորվել, և այսօր Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը մեծամասնություն ունի՝ թվով 88 պատգամավոր: Նրանցից քանիսի՞ն է ճանաչում հանրությունը: Թերևս՝ 10-15 իմքայլականի, ովքեր մշտապես ակտիվ են, հարցազրույցներ են տալիս, հայտնվում են մամուլի էջերին, իսկ ահա մյուսները կամ, մեղմ ասած, պարապ են և աչքի են ընկնում միայն աղմկոտ սկանդալների և զավեշտալի պատմությունների մեջ հայտնվելով, կամ էլ, ընդհանրապես, հանրությանը ծանոթ չեն:

Մինչ 2020 թվականի առաջին նստաշրջան՝ պատկերը հետևյալն էր՝

Թագուհի Ղազարյանը քվեարկել է կողմ՝ 187, դեմ՝ 31, ձեռնպահ՝ 9 անգամ: Չի քվեարկել 15 անգամ, բացակայել է 49 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 3 հարց:

Վահե Ղալումանը քվեարկել է կողմ՝ 213 , դեմ՝ 35, ձեռնպահ՝ 3 անգամ: Չի քվեարկել 17 անգամ, բացակայել է 23 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:

Հայկ Սարգսյանը քվեարկել է կողմ՝ 225, դեմ՝ 35, ձեռնպահ՝ 5 անգամ: Չի քվեարկել 10 անգամ, բացակայել է 16 անգամ, 2 անգամ ելույթ է ունեցել, տվել 3 հարց:

Կարեն Սարուխանյանը քվեարկել է կողմ՝ 236, դեմ՝ 37, ձեռնպահ՝ 9 անգամ: Չի քվեարկել 3 անգամ, բացակայել է 6 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:

Հակոբ Սիմիդյանը քվեարկել է կողմ՝ 219, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1 անգամ: Չի քվեարկել 7 անգամ, բացակայել է 30 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:

Անդրանիկ Քոչարյանը քվեարկել է կողմ՝ 191, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 2 անգամ: Չի քվեարկել 10 անգամ, բացակայել է 62 անգամ, 0 անգամ ելույթ է ունեցել, տվել 0 հարց:

Իմքայլականներից՝ հանրության համար այս մեկ տարվա մեջ այդպես էլ անճանաչելի մնացին մի շարք պատգամավորներ: Օրինակ՝ Սարգիս Խանդանյանը, ով բացակայել է 54 անգամ, ունեցել է 0 ելույթ: Երջանիկ Հակոբյանը բացակայել է 61 անգամ, ունեցել է 0 ելույթ, տվել է 0 հարց: Սերգեյ Մովսիսյանը բացակայել է 52 անգամ, տվել է 1 հարց, ունեցել 1 ելույթ: Արթուր Դավթյանը բացակայել է 43 անգամ, տվել է 5 հարց, ունեցել է 7 ելույթ:

Ինչ խոսք, ինչպես և նախորդ, այնպես էլ ԱԺ-ի մի շարք իշխանական պատգամավորների մասով, տեղին կլիներ Փաշինյանի՝ ընդդիմադիր շրջանում արված հարցադրումը. ի՞նչ են անում նրանք խորհրդարանում...