Հանրապետության հրապարակի հարակից տարածքում, որտեղ գտնվում է Էրեբունի պլազան, նաև մանկապարտեզ կա: Երեխաների ծնողներին ոստիկանությունը չի թույլատրում մտնել ներս և վերցնել իրենց երեխաներին:

Ոստիկանները ծնողներին հորդորում են կապ հաստատել դաստիարակների հետ, որոնք դուրս կբերեն երեխաներին:

Նշենք, որ ոստիկանական մեքենայի մեջ մի կին բղավում էր՝ խնդրելով թույլ տալ մտնել ներս և համոզվել, որ շենքի ներսում գտնվող իր բալիկի հետ ոչինչ չի պատահել: