Մեր զրուցակիցն է Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ, «Համազգային վստահության խորհրդի» 2019 թվականի տարվա լավագույն կլինօրդինատոր Մելիքսեթ Հովսեփյանը:

 

Հարց- Բժիշկ Հովսեփյան պատմեք Ձեր գործունեության մասին և ինչպե՞ս ընտրեցիք բժշկի բարդ մասնագիտությունը:

Պատասխան- Ես դեռ վաղ հասակից միշտ սիրել եմ բժշկի մասնագիտությունն անկախ նրանից, որ ընտանիքումս բժիշկ չկա․ հայրս բիզնեսով է զբաղվում, մայրս մանկավարժ է՝ եղբայրս իրավաբան: Մասնավորապես սկսել է հետաքրքրել բժշկի մասնագիտությունը, երբ բարեկամուհուս  վիրահատում էին՝ քթի պլաստիկ վիրահատություն էր, ես այդ ժամանակ դեռ 15 տարեկան էի, ինձ հետաքրքիր էր թե ի՞նչ է կատարվում վիրահատարանում և խնդրում էի հորս որ խնդրի բժիշկներին ինձ թույլ տան մտնեմ վիրահատարան, բայց բնականաբար ինձ որևէ մեկը թույլ չտվեց մտնել վիրահատարան: Ընդունվելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը այն ավարտելուց հետո հասկացա, որ ինձ ավելի հոգեհարազատ է վիրաբույժի մասնագիտությունը, մասնավորապես` դիմածնոտային պլաստիկ վիրաբուժությունը և ընդունվելով օրդինատուրան վերջապես իրականացավ իմ վաղեմի երազանքը` ես մասնակցեցի քթի պլաստիկ վիրահատությանը, այնուհետև սկսեցի արդեն ինքս անել կատարել վիրահատություններ:

Արդեն իսկ մասնակցել եմ մոտ հազարից ավել վիրահատությունների թե ՀՀ-ում թե ՌԴ-ում: Ներկայումս որպես դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ աշխատում եմ Աստղիկ բժշկական կենտրոնում, բացի այդ հանդիսանում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն իսկ ձեռք բերված կարողություններն ու մասնագիտական որակը: Ինչքան որակավորումդ ավելի ընդգրկուն լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը: Մասնավորապես իմ ոլորտը կապված է հիմնականում մարդու արտաքին տեսքի հետ և կարճ ասած յուրաքանչյուր պացիենտն իր ամբողջ կյանքի ընթացքում տեսնում է իմ ձեռքի աշխատանքը, իսկ ինձանից պահանջվում է բացի մասնագիտական բարձր գիտելիքներից հնարավորինս մանրամասն ուսումնասիրություն սկսած անգամ պացիենտի բնավորությունից, հոգեկան հուզմունքներից և այլն: ´

Հարց- Ի՞նչ վիրահատություններ են կատարվում Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության բաժնում

Պատասխան – Աստղիկ բժշկական կենտրոնի դիմածնոտային պլաստիկ վիրաբուժության բաժնի վիրահատությունների սպեկտորը բավականին լայն է կատարվում են դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, թքագեղձերի բորբոքային   հիվանդությունների բուժում, բերանի խոռոչի վիրաբուժություն և դեմքի էսթետիկ վիրահատություններ:

Հարց- Հայաստանում ռինոպլաստիկան ինչ զարգացվածություն ունի:

Պատասխան- Հայաստանում ռինոպլաստիկան վերջին տարիներին բավականին լայն զարագացում է ստացել: Լայն զարգացման մասին կարծիք կարելի է կազմել նաև վիրահատությունների աճի փաստով: Բացի ՀՀ բնակվողներից մեր մոտ պլաստիկ վիրահատությունների են դիմում նաև այլ երկրներից՝ մասնավորապես ՌԴ-ից ԱՄՆ-ից; Այն մարդն ով դիմում է պլաստիկ վիրահատության դա արդեն իսկ խոսում է նրա կողմից իր արտաքին տեսքի բծախնդրության մասին և եթե պացիենտը որակ չտեսնի բնականաբար չեն դիմի: Ինչպես տեղյակ եք վերջին շրջանում բավականին ավելացել են նաև պլաստիկ վիրաբույժները և նշված մրցակցությունը նույնպես ստիպում է որակի ապահովման մասին:

Հարց- Դուք ընդամենը 26 տարեկան եք արդյոք չեք վախենում վիրահատություններ կատարելուց:

Պատասխան- Ինչպես արդեն նշեցի մինչ օրս մասնակցել եմ 1000-ից ավել վիրահատությունների, իսկ ինչ վերաբերվում է վախին կցանկանամ նշել որ իմ մոտ դեռ վաղուց վախը փոխարինվել է պատասխանատվության զգացմանը: Ձեր հարցում նշվեց նաև իմ տարիքը նախ կցանկանամ նշել, որ տարիքային սահմանափակումը` այդ կարծրատիպը պետք է վերացվի մեր մտածելակերպից, քանի որ տարիքը կապ չունի փորձառության կամ մասնագիտական որակի հետ, տարիքային սահմանափակման վերաբերյալ կարող եմ նույնիսկ մատնանշել բավականին տարեց մասնագետների ում վիրահատությունների շեմը չի անցնում անգամ 100, ես խոսում եմ ռինոպլաստիկայի ոլորտի վիրաբույժների մասին, այսպես ասած սպիտակ մազերը դեռևս չեն խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Իմ խոսքում կոլեգաներիցս որևէ մեկին չեմ թերագնահատում կամ գերագնահատում ուղղակի կցանկանաի որ այդ կարծրատիպը վերանա մեր մտածելակերպից:

Հարց- Ինչպես արդեն նշեցիք ռինոպլաստիկան ներկայումս մեծ տարածում և պահանջարկ ունի, կխնդրեմ նշեք ինչ պետք է իմանա պացիենտը վիրահատության դիմելուց առաջ:

Պատասխան- Իմ կարծիքով պացինետը նախ պետք է ինքն անձամբ հասկանա թե ինչի համար է դիմում վիրահատության և ինչ է ուզում բժշկից: Պացինետը պետք է գիտակցի այն հանգամանքը որ վիրահատությունը կարող է փոխել կյանքի որակը: Վիրահատությունը պացիենտին կարող է դարձնել ավելի ինքնավստահ, սակայն ամեն ինչ ուղղակի վիրահատությամբ չի ավարտվում: Առաջնային հետվիրահատական շրջանը տևում է 10-14 օր` մինչև գիպսի հեռացումը, ինչից 6-8 ամիս անց նոր կարող է տեսնել քթի վերջնական տեսքը: Պացինետը պետք է հետևի բժշկի բոլոր ցուցումներին շուրջ 3 ամիս պետք է գտնվի հսկողության տակ, որոշ դեպքերում ըստ բարդությունների կարող է 3 ամսից ավել լինի հսկողության ժամանակահատվածը:

Հարց- Ինչ է գեղեցիկը Ձեզ համար, որոնք են գեղեցկության և կատարելության մասին Ձեր պատկերացումները: Արդյոք պլաստիկ վիրաբուժությունը կարող է օգնել կատարյալ արտաքին տեսք ունենալ:

Պաասխան- Որպես տղամարդ իմ համար գեղեցկությունը  բավականին սուբյեկտիվ է, միայն մի բան կարող եմ հստակ նշել որ իմ համար գեղեցիկ է այն ամենն ինչը չափի մեջ է: Արտաքին տեսքում կատարյալի հասնելը դա նույնպես բավականին հարաբերական է, կատարյալ գեղեցկություն դա միայն հոգու գեղեցկությունն է: Եթե խոսքը գնում է դեմքի գեղեցկության մասին ապա կարող եմ նշել, որ գեղեցիկ է համարվում այն դեմքը, որի բոլոր բաղկացուցիչ մասերը հավասարապես գտնվում են ներդաշնակության մեջ: Չեմ հապաղի ու չեմ կաշկանդվի նշել որ կատարյալ գեղեցկություն չկա և յուրաքանչյուր դեմք անհրաժեշտ վիրահատությունների շնորհիվ կարող է ստանալ իր դեմքի լավագույն տարբերակն ու տեսքը: