Երևանի քաղաքապետարանում ժամեր շարունակ ընթացող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ փակ նիստն ավարտվեց։ Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի:
Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով իրենց խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ էր դարձել:
«Նոր ավարտվեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ նիստը: Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, որը արտահայտել էին նախօրեին, այս դեպքի հետ կապված: Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգինհարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է եւ հորդորցինք պարոն Հարթենյանին, որ հրաժարվի մանդատից»,-ասաց նա՝ հավելելով, որ Արմեն Եղիազարյանը դրական է արձագանքելն իրենց հորդորին:
Հիշեցնենք, որ նիստին քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջն ու լուսանկարը համացանցում տարածելու միջադեպը։