Вести.Ру-ն հրապարակել է տեսանյութ, որում երեխաները Մախաչկալայում խորոված են անում Անմար կրակի վրա և այդ ամենը նկարահանում է չափահաս քաղաքացին՝ չփորձելով անգամ նրանց կանգնեցնել:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Լենինյան կոմսոմոլ» այգում:
Հրապարակված կադրերում երևում է, որ մի խումբ երեխաներ գտնվում են Մեծ հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանում:
Տեսանյութը մակագրվել է «Սերունդ, որից ամաչում ենք» գրությամբ: