Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսում, որը կայացել է Լաս Վեգասում, Samsung-ը ցուցադրել է վերջին տարիների ամենաանսպասելի նորարարությունը՝ շորերն արդուկող պահարանը:

AirDresser-ը գոլորշիով պահարան է, որը մաքրում ու արդուկում է հագուստը՝ ազատելով տերերին դրանք լվանալու անհրաժեշտությունից:

Նախ, բարձր ջերմաստիճանի գոլորշու հոսքը փչում ու պտտում է հագուստը դրա վրայի փոշին մաքրելու համար: Այնուհետև JetSteam տեխնոլոգիան հեռացնում է վիրուսները, բակտերիաները և այլն:

Samsung-ը ներկայացրել է հագուստը լվացող ու արդուկող խելացի պահարանը
Samsung-ը ներկայացրել է հագուստը լվացող ու արդուկող խելացի պահարանը
Ընկերությունը պնդում է, որ այս պահարանը 99,9%-ով ոչնչացնում է գրիպի և հերպեսի վիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսը, 100%-ով՝ փոշու տզերը, 99%-ով՝ գազերը, որոնք տհաճ հոտ են արտազատում, օրինակ, սննդի կամ քրտնքի և 99%-ով՝ վնասակար նյութերը:

Դրանից հետո HeatPump տեխնոլոգիան խնամքով ու զգուշորեն չորացնում է հագուստը ցածր ջերմաստիճանի պայմաններում, ապա արդուկում է այն:

Գոլորշով հագուստը նաև հագեցած է ինքնամաքրման տեխնոոգիայով, որը չի պահանջում ոչ մի լվացող միջոց: Այն օգտագործում է միայն օդ, գոլորշի ու ջերմություն:

Ի դեպ, պահարանն ինքն է հուշում տիրոջը՝ երբ է անհրաժեշտ մաքրել հագուստը: