Տաջիկստանում մահացել է աշխարհի ամենածեր կինը՝ 127-ամյա Ֆաթիմա Միրզոկուլովան, ով ծնվել է 19-րդ դարում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Համաձայն անձնագրի՝ նա ծնվել է 1893 թվականի մարտի 13-ին, այժմյան Տաջիկստանի տարածքում: Նրա տարիքի մասին վկայող այլ փաստաթղթեր չեն նշվում: Եթե նրա տարիքը համապատասխանում է իրականությանը, ապա նա աշխարհի ամենածեր կինն էր:
Daily Mail-ի տեղեկություններով՝ Ֆաթիման ունի 8 երեխա, ավելի քան 200 թոռ և ծոռներ:
Երկարակյաց կնոջը հուղարկավորել են Տաջիկստանի հյուսիսում՝ Դահան քաղաքում:
Ֆաթիման ամուսնացել է երկու անգամ: Առաջին ամուսինը մահացել է Մեծ հայրենական պատերազմում: 58 տարեկանում նա ամուսնացել է երկրորդ անգամ:
Նշվում է, որ 68 տարեկանում կինը լույս աշխարհ է բերել կրտսեր որդուն: