Նովոսիբիրսկում անվտանգության տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է 34-ամյա տղամարդը դանակահարում իր հղի ընկերուհուն:
Вести.ру-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին բնակելի շենքի շքամուտքում: Նշվում է, որ 32-ամյա կինը տուն է վարձակալած եղել այդտեղ, որպեսզի թաքնվի իր սիրելիից: Նա եղել է հղիության ութերորդ ամսում:
Տղամարդը գտել է կնոջը և դանակահարությամբ վրեժխնդիր եղել:
Վիրավոր կինը դժվարությամբ բարձրացել է երրորդ հարկ և շտապօգնություն կանչել: Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել ո՛չ նրա, ո՛չ երեխայի կյանքը:
Տղամարդը բերման է ենթարկվել: Նա խոստովանել է, որ կատարել է հանցագործությունը խանդի հողի վրա, քանի որ համոզված է, որ երեխայի հայրն ինքը չի եղել: