ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում, այս լուրը պաշտոնապես հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։ Նա ասաց, որ Վանեցյանը երկու գործով է հարցաքննվել, երկուսում էլ վկայի կարգավիճակով:
«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երկու գործով՝ մեկը գաղտնալսման գործն է: Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է»։
Նաիրա Հարությունյանը, սակայն, չմանրամասնեց՝ ինչ է հայտնաբերվել Վանեցյանի հեռախոսում: