Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցից կհեռացվեն Չինաստանում 2019-nCoV վիրուսի մասին ցանկացած ապատեղեկատվություն, գրում է РБК-ն: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ «դավադրության տեսությունների» մասին լուրերը նույնպես կհեռացվեն, ինչը կարող է վնաս հասցնել նրանց, ովքեր հավատում են դրանց: Ընկերությունը վստահեցրել է, որ նաև մտադիր է հեռացնել այն հեշթեգները, որոնք կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն են տարածում Instagram-ում:
Ընկերությունը խոստացել է նպաստել նորությունների հայտնվելուն, որոնք կլուսաբանեն հիվանդության տարածման հետ կապված նախազգուշական միջոցներն, ինչպես նաև այն մասին, թե ինչ են անում բժիշկներն իրավիճակը շտկելու համար: