Ֆիլիպինցի Ջեիվի Լազարո Բադիլե II-ը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է իրեն որդեգրած ծնողների մասին հուզիչ պատմությամբ և նրա մասին, թե ինչպես է շնորհակալություն հայտնել նրանց՝ իրեն օգնելու և ճիշտ դաստիարակելու համար:

Ջեիվիին որդեգրել են, երբ նա դեռ փոքր է եղել: Չնայած նրան, որ նոր ընտանիքը եղել է աղքատ, նրանք կարողացել են մեծացնել տղային: Երիտասարդը մեծ հաջողությունների է հասել, սակայն չի մոռացել իրեն օգնության ձեռք մեկնած մարդկանց:

Ջեիվին որպես երախտագիտություն մեծ առանձնատուն է նվիրել իր ծնողներին:

«Երբ ծնողներս ինձ որդեգրեցին, նրանք դժվար կյանք ունեին: Մայրս վաճառողուհի էր, իսկ հայրս՝ բեռնակիր: Հիմա, երբ ես ունեմ հնարավորություն արտահայտելու իմ երախտագիտությունը, ես հոգ կտանեմ, որ նրանք իրականացնեն իրենց երազանքները»,- նշում է տղան:

Bored Panda-ի փոխանցմամբ՝ Ջեիվին այժմ աշխատում է Ֆիլիպինների խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, և նրա ընտանիքն ապրում է յոթ ննջասենյակ ունեցող առանձնատանը: