Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց):
Շիրակի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: