Չինաստանի Հարբին քաղաքում գտնվող հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ունեցել: Այս մասին հայտնում է ECNS-ը:
Հիվանդը, ում անունը չի նշվում, գտնվել է հղիության 38-րդ շաբաթում: Հունվարի 30-ին բժիշկները որոշել են կեսարյան հատում կատարել, քանի որ կնոջ վիճակը վատթարացել է: Նորածնի քաշը կազմել է 3.05 կգ: Բժիշկները նորածնի առողջությունը գնահատել են գերազանց։
Երեխային երկու անգամ հետազոտել են նոր կորոնավիրուսի վարակակիր լինելու հանգամանքը պարզելու համար, սակայն երկու դեպքում էլ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Մորն ու երեխային հետևող բժիշկները ներկայումս փորձաքննություններ են անցնում՝ իրենց մոտ վարակի բացակայությունը հավաստելու համար։
Այժմ նրանք մեկուսացված են և գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ըստ բժիշկների՝ կինն ապաքինվում է: