Բերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի ֆուտբոլի ֆեդերացիայի գործի հետ, ավելին ասեմ, պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշեց, որ փորձելու է կրկին ներս մտնել ոստիկանության շենք և ավարտից հետո հանրությանը տեղյակ կպահեն ամենի մասին։ Հարցին, թե հայտնի է արդյոք, թե որտեղից և ինչպես են բերման ենթարկել Հայրապետյանին, Մակինյանը նշեց․
«Ո´չ, հայտնի չէ, գիտեմ, որ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են դիմակավորված հատուկ ջոկատայիններ։ Բերման ենթարկելուց մինչև երեք ժամ իրավունք ունեն պահել ներսում, հակառակ պայմանում՝ կամ անձը պետք է ազատ արձակվի, կամ ձերբակալման մասին արձանագրություն կազմվի։ Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ կարող եմ ենթադրություն անել, որ թմրանյութ պահելու կամ զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել»,-ժպիտով նշեց Մակինյանն ու հավելեց՝ երբ այլ պատճառաբանություն չի լինում մարդուն բերման ենթարկելու՝ այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա։
Մանրամասները՝ տեսանյութում։