Սանկտ Պետերբուրգում 45-ամյա հայաստանցու են ծեծի ենթարկել: Այս մասին հայտնում են պետերբուրգյան լրատվամիջոցները:
Տուժածին ծեծված վիճակում հայտնաբերել է կինը:
Հայտնվում է, որ տղամարդուն հոսպիտալացրել են ծանր վիճակով, նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ:
Ավելի ուժ տուժածի եղբայրը պատմել է իրենց համատեղ բիզնեսի ու կուտակած պարտքերի մասին՝ տեղեկացնելով, որ իրենք հաճախ սպառնալիքներ են ստացել: