Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաթոս -Երևան երթուղով: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը: 

Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաթոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

 
 

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը 2020-ից մուտք է գործել Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ: