Ինդոնեզիայի Բալի կղզու միգրացիոն ծառայության ներկայացուցիչները նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արգելել են վերջին 14 օրվա ընթացքում Չինաստան այցելած Հայաստանի երեք քաղաքացիների մուտքը կղզու տարածք: Այս ամսին հաղորդում է The Jakarta Post-ը:

Բալիում արգելվել է 17 օտարերկրացիների մուտքը, որոնցից չորսը բրազիլացի են, երեքը՝ հայ, երկուական մարոկկացի ու չինացի եւ մեկական բրիտանացի, ռուս, գանացի, ուկրաինացի, նորզելանդացի եւ ռումինացի:

Միգրացիոն ծառայությունում արգելքը պայմանավորել են կառավարության՝ չորեքշաբթի ուժի մեջ մտած որոշմամբ:

Նշվում է, որ այդ արգելքի հետեւանքով շուրջ 5000 չինացի զբոսաշրջիկ, հավանաբար, անորոշ ժամանակով կմնա Բալիում: