Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կղզի է գնել հարսի՝ երգչուհի Սիրուշոյի համար:
Լուրը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ էր հանդիսացել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս թեմայով որևէ պաշտոնական մեկնաբանություն չկա:
Ճշտելու, արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, զանգահարեցինք Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանին: «Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- esyes.am-ին ասաց Արևիկն ու հավելեց, որ իրենք սովորաբար չեն մեկնաբանում նման լուրերը, քանի որ դա դուրս է իրենց ստեղծագործական նորությունների սահմանից: Այնուամենայնիվ, Արևիկը հստակեցրեց, որ լուրն անիրական է և փոխանցեց Սիրուշոյի պատասխանը esyes.am-ին, ըստ որի' լուրն անհեթեթ է և չի համապատասխանում իրականությանը: