Արգենտինայի Լիբերթադ քաղաքի մոտակայքում կամավորները, հրշեջներն ու պարզապես սրտացավ մարդիկ կարողացել են երկրորդ կյանք պարգևել ձյութով պատված շանը:
Ալոե անունով շանը գտել են տեղացի երեխաները ձյութով լցված հորի մեջ:
Կպչուն ձութը պատած է եղել նրա մարմնի 100%-ը: Երեխաների ծնողները կանչել են փրկարարներին, նրանք էլ սոցցանցերով գտել են կամավորների: Շանը ձյութից լվանալու գործը հանձն է առել Proyecto 4 Patas ոչ առևտրային կազմակերպությունը:
Պահանջվել է 9-ժամյա անդադար աշխատանք, 8 կամավոր, 50 լ ձեթ և 3 տաշտ լվացող միջոց՝ շանը երկրորդ կյանք պարգևելու համար: