Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում փետրվարի 13-ին 1.5-ամյա երեխա է ցած ընկել շենքի 3-րդ հարկից: Այս մասին տեղեկացնում է News.am-ը։
Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել ծանր վիճակում, փակ գանգուղեղային վնասվածքով, ունեցել է գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։
Հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երեխայի մոտ առկա է դրական դինամիկա․ այսօր վերակենդացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում։